Ֆաբիո Կանավարոն կարող է դառնալ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։
Interia Sport-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի ֆուտբոլային միջության նախագահ Ցեզարի Կուլեշան 48-ամյա մասնագետին նշանակելու առաջարկ է ստացել։ Թեկնածությունը քննարկվում է։
Վերջին ժամանակներս մամուլը նշում է նաև Դիկ Ադվոկատի, Յուրգեն Կլինսմանի և այլ մասնագետների անուններ, որոնք կարող են նշանակվել Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։