Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը գերմանցի Լինա Սոնտագն էր՝ վաստակած 39 միավորով:
Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին:


