«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը գնահատել է ակումբի մրցելույթները.
«Իհարկե, Եվրոպա լիգայում հաղթանակը մրցաշրջանի փրկությունը կլինի։ Յուրաքանչյուր տիտղոս ակումբի համար վատ չէ։
Պրեմիեր լիգայում 14-րդ տեղը խայտառակություն է։ Անհասկանալի է` Տեն Հագին պաշտոնանկ անելու համար ինչու էր պետք սպասել մինչև մրցաշրջանի միջնամաս։ Կարելի էր նախորդ մրցաշրջանում՝ գավաթը նվաճելուց հետո, ձեռք ձեռքի տալ և բաժանվել։ Նա մնաց, իսկ բոլորը տեսան, որ դա սխալ որոշում էր։ Հավանաբար ակումբի ղեկավարները ֆուտբոլ տիեզերքից են դիտել։
14-րդ տեղի դեպքում, ով էլ գլխավորեր ակումբը, անհնար կլիներ փրկել մրցաշրջանը, ուստի պետք է շեշտը դնել Եվրոպա լիգայի վրա։
«Տոտենհեմը» նույնպես ֆավորիտ է, բայց նրանք դեռ չեն նվաճել այդ ուղեգիրը»,- Կանչելսկիսի խոսքը մեջբերում է Спорт экспресс-ը։
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 34 խաղում 39 միավոր է վաստակել և 14-րդ տեղում է։ Մանկունիական ակումբը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում է, որի առաջին խաղում մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։