Logo

Կանչելսկիսի խորհուրդն Արսեն Զախարյանին

10:23 / 01.03.2023ՍՊՈՐՏ
Անդրեյ Կանչելսկիս-2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, ռուս մարզիչ Անդրեյ Կանչելսկիսը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին խորհուրդ է տվել տեղափոխվել եվրոպական ակումբ:

«Ցավալի է, որ Զախարյանն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ չհեռացավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Ամենայն հավանականությամբ, Արսենը հիմա երկընտրանքի առջև է և մտածում է, թե ինչ որոշում պետք է կայացնի կարիերայի առաջընթացի համար:

Իմ կարծիքով, պետք է հեռանալ առաջին իսկ հնարավորության դեպքում: Ակումբն այդքան սկզբունքային չէ: Եթե նորմալ, եվրոպական առաջնություն է, ապա քեզ հաստատ կնկատեն թոփ ակումբները լավ խաղալու դեպքում:

Չկայացած տեղափոխություններն ու շշուկները կարող են ընկճել Զախարյանին: Մրցաշրջանի մնացած հատվածում նրա ելույթներից կարելի է հասկանալ, թե ինչպես է Արսենը դիմակայում ճնշմանը»,- Կանչելսկիսի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա կիսապաշտանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ