Առաջին անգամ «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշար կանցկացվի: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:
Մրցաշարում ընդգրկվել են միայն խաղային մարզաձևեր՝ բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և բադմինտոն: Մրցաշարը կկայանա մայիսի 7-16-ը:
Վոլեյբոլի մրցումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում, բասկետբոլինը՝ «Օլիմպավանում»: Սեղանի թենիսի և բադմինտոնի մրցումներն էլ տեղի կունենան խաղային մարզաձևերի մարզադպրոցներում:
Մրցաշարին կմասնակցեն 10 երկրներ: Արդեն Երևան են ժամանել վոլեյբոլի Ռուսաստանի և Բելառուսի Մ16 հավաքականները:


