Logo

Քեյնը հիացած է Կոնտեի կատարած աշխատանքով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:23 / 06.02.2022ՍՊՈՐՏ
null

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, Անգլիայի գավաթի 4-րդ տուրի շրջանակում «Բրայթոնի» (3-1) դեմ կայացած խաղից հետո գնահատել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կատարած աշխատանքը։

«Կոնտեն հիանալի մասնագետ է, ես անգամ չեմ կարող նկարագրել, թե նա որքան լավն է։ Նա փոխել է թիմի հոգեբանությունը։ Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս»,- ասել է Քեյնը։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը ԱՊԼ-ի 19 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա