Արդեն շատ շուտով կմեկնարկի տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը՝ Կաննի կինոփառատոնը:
Մայիսի 14-ին աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ կհավաքվեն Ֆրանսիայի հարավ-արևելքի Պրովանս մարզի Կանն քաղաքում՝ դառնալու այս ֆանտաստիկ իրադարձության մասնակիցը: Կաննի ամենամյա կինոփառատոնը կինոսերների մայիսը վերածում է իսկական տոնի:
Ձեզ ենք ներկայացնում նախորդ տարիների Կաննի կինոփառատոնի լավագույն պաստառներից մի քանիսը:
տես նաև՝Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]
1961 թ. պաստառի հեղինակն է A.M. Rodicq-ը:

1970 թ. հրատարակվել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», որից էլ ոգեշնչված ստեղծվել է Կաննի՝ 1972 թ. կինոփառատոնի պաստառը:
1992 թ. պաստառը նվիրված էր գերմանացի սիրված դերասանուհի Մառլեն Դիտրիխի հիշատակին, որը փառատոնից մի քանի օր առաջ էր կյանքին հրաժեշտ տվել:
1993 թ. պաստառին տեսնում ենք համբուրվելիս Քերի Գրանտին և Ինգրիդ Բերգմանին: Լուսանկարը Ալֆրեդ Հիչքոքի “Notorious” ֆիլմից է:
2000 թ. պաստառի հեղինակն է Լորենցո Մատոտտին
2004 թ. պաստառի հեղինակն է ֆրանսիացի գրաֆիկ դիզայներ Gérard Courbouleix–Dénériaz-ը, որն առավել հայտնի է Razzia անունով:
2006 թ. պաստառի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Վոնգ Կար-Վայի “In the Mood for Love” ֆիլմը:
տես նաև՝Կաննի կինոփառատոն. հետաքրքիր փաստեր
2007 թ. պաստառին պատկերված են ռեժիսորներ Սուլեյման Սիսեն, Վոնգ Կար-Վայը, Ջեյն Քեմփիոնը, Պեդրո Ալմադովարը, դերասանուհիներ Պենելոպե Քրուզը և Ջուլիետ Բինոշը և դերասաններ Բրյուս Ուիլլիսը, Ժերար Դեպարդիեն, Սեմյուել Լ. Ջեքսոնը:

2008 թ. պաստառը ստանալու համար օգտագործվել է Դեյվիդ Լինչի կողմից արված “Le Crazy Horse” կաբարեի գլխավոր աստղերից մեկի՝ Մարի Անուկի լուսանկարը:
2009 թ. պաստառը իր զարդարում է Մոնիկա Վիտին: Լուսանկարը վերցված է Միքելանջելո Անտոնիոնիի “L’Avventura” ֆիլմից:
2010 թ. պաստառին ֆրանսիացի սիրված դերասանուհի Ջուլիետ Բինոշն է:
2011 թ. պաստառի հերոսուհին Ֆեյ Դանաուեյն է: Լուսանկարի հեղինակն է Ջերի Շաթսբերգը՝ “Puzzle of a Downfall Child” ֆիլմի համար:
2012 թ. պաստառի աստղն է անկրկնելի Մերիլին Մոնրոն: Լուսանկարի հեղինակն է Օտտո Բեթմանը:
2013 թ.՝ Փոլ Նյումանը համբուրում է Ջոան Վուդվարդին:
տես նաև՝10 լավագույն ֆիլմեր՝ Կաննից
2014 թ. պաստառի աստղն է Մարչելո Մաստրոյանին: Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ֆեդերիկո Ֆելինիի “8½” ֆիլմը:










