Logo

Կանսելուի և Գվարդիոլայի կոնֆլիկտի պատճառը

20:59 / 30.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ կոնֆլիկտի պատճառով մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը

Լրագրող Մայք Կիգանի տեղեկություններով, 28-ամյա ֆուտբոլիստը զայրացած է արձագանքել «Արսենալի» դեմ գավաթային խաղի (1-0) մեկնարկային կազմից իր բացակայությանն ու առաջացրել գլխավոր մարզիչի և ղեկավարության վրդովմունքը:

Որոշում է կայացվել ընդունել «Բավարիայի» առաջարկն ու լուծել խնդիրը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կանսելուն 2019-ին Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ