Logo

Կանսելուի գործակալը ժամանել է Իսպանիա

17:23 / 07.05.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի գործակալը ժամանել է Իսպանիա՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ բանակցելու հաջորդ մրցաշրջանում վարձակալության հարցով, հայտնում է Sport.es-ը:

28-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացնում է Մյունխենի «Բավարիայում», սակայն գերմանական ակումբը չունի նրա տրանսֆերը գնելու իրավունք:

Ժոաուն դեմ չէ կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակին, քանի որ չի մտնում մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ծրագրերի մեջ:

«Բավարիայի» կազմում անցկացրած 18 խաղում Կանսելուն խփել է մեկ գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ