Logo

Կանսելուն ցանկանում է խաղալ միայն «Բարսելոնայում» և մերժում է գրանդ ակումբների առաջարկները

23:04 / 05.04.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայում» վարձավճարով հանդես եկող պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբում, գրում է Diario Sport-ը։

«Բլաուգրանան» նույնպես ցանկանում է «Մանչեսթեր Սիթիից» գնել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։ Անգլիական ակումբը Կանսելուից պատրաստ է բաժանվել 40 միլիոն եվրոյով։

Պորտուգալացին հստակ դիրքորոշում ունի և այս ընթացքում մերժել է Լոնդոնի «Արսենալի», «Չելսիի», Մյունխենի «Բավարիայի» ու Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլյալի» առաջարկները։ Պաշտպանը չի ցանկանում նույնիսկ դիտարկել այլ առաջարկներ։

Կանսելուի ամուր դիրքորոշման պատճառով «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև բանակցություններն աստիճանաբար զարգանում են։ 2024 թ. ամռանը կողմերը կփորձեն կա՛մ իրականացնել Կանսելուի ամբողջական տեղափոխությունը, կա՛մ «Բարսելոնան» կրկին կվարձակալի ֆուտբոլիստին։ Ակումբները մտադիր են այս հարցը լուծել մինչև Եվրո-2024-ի մեկնարկը։

Ժոաու Կանսելուն 2023/24 մրցաշրջանում 33 խաղում խփել է 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ