Logo

Կանսելուն և Նևեշը Ժոտայի ու նրա եղբոր հիշատակին նվիրված րոպեական դադարի ժամանակ արտասվել են

23:42 / 04.07.2025Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի «Ալ Հիլալ» - «Ֆլումինենսե» խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են ավտովթարից մահացած պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ու նրա եղբոր` Անդրեի հիշատակը:

Րոպեական դադարի ժամանակ Ռիադը ներկայացնող ակումբի պորտուգալացի ֆուտբոլիստներ Ռուբեն Նևեշն ու Ժոաու Կանսելուն արտասվել են: Պորտուգալացիները դադարից հետո շարունակել են արտասվել:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում հաշիվը դեռ չի բացվել, հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ