Logo

Կանսելուն, Լևանդովսկին ու Մարտինեսը կարող են բաց թողնել «Ռեալի» դեմ խաղը

14:58 / 01.04.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ, պորտուգալացի Ժոաու Կանսելուն, իսպանացի Ինիգո Մարտինեսն ու լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովկսին կարող են բաց թողնել իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։

«Լաս Պալմասի» դեմ նախորդ խաղում (1-0) երեք ֆուտբոլիստներն էլ 5-րդ դեղին քարտն են ստացել և որակազրկվել մեկ խաղով։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) կարծում է, որ ֆուտբոլիստներն այդ դեղին քարտերը միտումնավոր են ստացել, որպեսզի բաց թողնեն «Կադիսի» դեմ 31-րդ տուրի խաղը և Էլ կլասիկոյին մոտենան առանց որակազրկման վտանգի, հայտնում է Barca Universal-ը։

Ըստ RFEF-ի կարգապահական օրենսգրքի` միտումնավոր 5-րդ դեղին քարտը ստանալու համար ֆուտբոլիստները որակազրկվում են ոչ թե մեկ, այլ երկու խաղով։ Այժմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննելու է այս գործը. Կանսելուին, Լևանդովսկիին ու Մարտինեսին սպառնում է երկխաղյա որակազրկում։

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 21-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ 30-րդ տուրից հետո Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 75 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը և 8 միավոր առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնայից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ