Logo

Կանտե. «Ցանկանում եմ մնալ «Չելսիում»»

22:12 / 11.05.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն խոսել է նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ցանկանում եմ «Չելսիի» ապագայի մասը կազմել: Անխոս, անհավանական ծրագիր է: Ցավոք, այս մրցաշրջանում «Չելսիի» հետ ամեն ինչ չէր, որ ստացվում էր, բայց մենք ցանկանում ենք հետագայում հաջողությունների հասնել:

Տեսնենք՝ որտեղ կհայտնվեմ արդյունքում, բայց ես ցանկանում եմ մնալ, և դա ամենակարևորն է»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Daily-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում մասնակցել է 9 խաղի, կատարել մեկ արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 20 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ