Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Սաուդյան րաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։
«Բարսելոնայի» ղեկավարությանը տպավորել է 33-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղը Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:
Այնուամենայնիվ, արաբական ակումբը մտադիր չէ բաց թողնել 2018թ. աշխարհի չեմպիոնին:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, դարձել չորս գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Transfermarkt-ը Կանտեի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կանտեն 2015-2023 թվականներին հանդես էր եկել Անգլիայում, մեկ տարի պաշտպանել էր «Լեսթերի» գույները, 7 տարի՝ Լոնդոնի «Չելսիի»:


