Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն չի բացառել Ֆրանսիայի առաջնություն վերադարձը, հաղորդում է Téléfoot-ը:
«Մենք կենտրոնացած ենք «Ալ Իթիհադում» այս մրցաշրջանի վրա։ Կտեսնենք, թե դրանից հետո ինչ առաջարկներ կլինեն, բայց հիմա մենք ուզում ենք առավելագույնս օգտագործել ֆուտբոլում մնացած տարիները։
Վերադա՞րձ Լիգա 1, երբեք չգիտես` ինչ կլինի»,- ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Անգլիական «Լեսթերում» և «Չելսիում» տպավորիչ մրցաշրջաններ անցկացրած Կանտեն 10 տարի առաջ հանդես է եկել ֆրանսիական «Կանում»:
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


