Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբի նորեկ Նգոլո Կանտեն դարձել է բելգիական ակումբի սեփականատեր: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:
Ֆրանսիացին Բելգիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռոյալ Էկսելսիոր» ակումբը ստացել է առանց պարտքերի: Գործարքի արժեքը չի հրապարակվել:
Ավարտված մրցաշրջանում «Ռոյալ Էկսելսիորը» դուրս էր մնացել Բելգիայի երկրորդ դիվիզիոնից՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեն այս ամիս Լոնդոնի «Չելսիից» էր տեղափոխվել «Ալ Իթիհադ», որը նրան վճարելու է տարեկան 86 միլիոն եվրո աշխատավարձ։


