Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն համաձայնվել է «Արսենալ» տեղափոխությանը, հայտնում է Fichajes-ը:
32-ամյա ֆրանսիացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ լրանում է հունիսին և շատ քիչ է հավանականությունը, որ նա կցանկանա շարունակել համագործակցությունը:
«Արսենալը» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Կանտեին՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, կիսապաշտպանն ընդունել է առաջարկը:
2016-ին անգլիական «Լեսթերից» «Չելսի» տեղափոխված Նգոլո Կանտեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 6 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Transfermarkt-ը 20 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


