Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն առաջիկայում կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբի ֆուտբոլիստ, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը համաձայնեցրել են անձնական պայմանագրի մանրամասները: Արաբական ակումբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Լոնդոն՝ ավարտին հասցնելու տեղափոխությունը:
32-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում և կկնքի երկու տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 100 միլիոն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին «Ալ Իթիհադ» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալի» ավագ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որը կնքել է երեք տարվա պայմանագիր:


