Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում, որի կազմում խաղում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հայտնել է, որ «Ալ Նասրը» պաշտոնական առաջարկ է պատրաստում, իսկ աշխարհի չեմպիոնի և լոնդոնյան ակումբի բանակցությունները մտել են փակուղի: Կանտեի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեն «Չելսիում» ելույթ է ունենում 2016 թվականի հուլիսից ու 269 խաղում խփել է 13 գոլ, կատարել 16 ասիստ: Transfermarkt-ը նրա տրանֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:


