«Ալ Իթիհադի» հենակետային Նգոլո Կանտեն, հնարավոր է, վարձավճարով տեղափոխվի «Ալ Հիլալ», գրում է Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը:
34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը կարճաժամկետ կլինի, ու ֆրանսիացին հնարավորություն կունենա մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը: Համաձայնություն դեռ չկա, բայց «Ալ Հիլալի» ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված:
«Ալ Հիլալն» աշխարհի ակումբային առաջնությունում նույն խմբում է «Ռեալի», «Զալցբուրգի» ու «Պաչուկայի» հետ: Առաջին խաղը կանցկացնի հունիսի 18-ին «Ռեալի» հետ: