Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) եզրափակիչում հաղթել է «Կանզաս Սիթի Չիֆսը»։ Սուպերբուլի համար պայքարում կանզասցիները լրացուցիչ ժամանակում 25-22 հաշվով հաղթել են «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներսին»։
«Կանզաս Սիթին» երկրորդ անգամ անընդմեջ և պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Ֆուտբոլի ազգային լիգայի հաղթող։
Սուպերբոուլի լավագույն խաղացող է ճանաչվել «Կանզաս Սիթիի» պաշտպան Պատրիկ Մահոմեսը, ով կարիերայում արդեն երրորդ անգամ է ստանում մրցանակը։


