Logo

Կապառոս. «Առանց Հենոյի, հավաքականն արդեն հանդիպումներ անցկացրել է. կարևոր է, որ թիմը շարունակի աճ գրանցել»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:52 / 23.03.2022• ՍՊՈՐՏ
Կապառոս-ասուլիս

Կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանի մամուլի ասուլիսը Չեռնոգորիայի դեմ վաղը կայանալիք հանդիպումից առաջ:

Առաջիկա մրցակիցների ընտրության մասին.

«Երբ մենք ընտրեցինք այս հավաքականներին, հաշվի առանք այն փաստը, որ տվյալ թիմերը խաղաոճով շատ նման են Ազգերի լիգայում մեր մրցակիցներին, որոնց կհանդիպենք հունիսին: Պետք է սովորենք նման հավաքականների հետ մրցակցել, որոնց ուժեղ կողմը ֆիզիկական պատրաստվածությունն է:

Այս 2 ընկերական խաղում ցանկանում ենք փորձել մեր ուժերը, նաև ցանկություն ունենք գործի մեջ տեսնել նոր տղաներին»:

Վարազդատ Հարոյանի մարզավիճակի մասին.

«Հարոյանը լավ մարզավիճակում է, քանի որ Իսպանիայում ֆուտբոլիստների առջև մեծ պահանջներ են դրվում: Վատոն վերադարձավ հավաքական՝ շատ լավ վիճակում գտնվելով: Ամեն դեպքում Հարոյանը շատ մոտիվացված է և շատ է մարզվում»:

Մխիթարյանի՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին.

«Դա Հենրիխի անձնական որոշումն է, որը կայացրել է նա: Մենք գիտենք նրա տաղանդը և հասկանում ենք, թե նա ինչ արժեք է ունեցել հավաքականի համար:

Հենոն իր տունն ունի, և դա ֆուտբոլի ֆեդերացիան է, բայց նման իրավիճակներ ես շատ եմ տեսել, նաև իմ երկրում՝ Իսպանիայում, որի ընտրանու կազմում բազմաթիվ աշխարհի չեմպիոններ էին հանդես գալիս՝ Ինիեստա, Չավի, Պիկե... Այս բոլոր ֆուտբոլիստների համար եկավ մի պահ, երբ պետք է հրաժեշտ տային ազգային հավաքականին:

Բնականաբար, Հենոն հայկական ֆուտբոլի դրոշակակիրն է, ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը:

Առանց Հենոյի, հավաքականն արդեն հանդիպումներ անցկացրել է: Կարևոր է, որ թիմը շարունակի աճ գրանցել:

Մեր մշտական ավագի թեկնածուներն են Վարազդատ Հարոյանը և Գևորգ Ղազարյանը»,- եզրափակել է Կապառոսը:

Ստյոպա Մկրտչյան. «Իրականացավ մանկությանս երազանքը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ