Logo

Կապառոս. «Անելու ենք հնարավորը՝ մեր խնդիրը լուծելու համար»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.11.2020ՍՊՈՐՏ
Կապառոս. «Անելու ենք հնարավորը՝ մեր խնդիրը լուծելու համար» - Կապառոս. «Անելու ենք հնարավորը՝ մեր խնդիրը լուծելու համար»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 5 տուր

15 Նոյեմբեր 2020 - 21:00

1

Վրաստան

2

Հայաստան

0 - 1 Գևորգ Ղազարյան - 33`

1 - 1 Վալերի Կազաեշվիլի - 65`

1 - 2 Սարգիս Ադամյան - 86`

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի հավաքականի դեմ վաղը կայանալիք խաղից առաջ մամուլի ասուլիս է անցկացրել՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

-Պարոն Կապառոս, Ձեր օրոք առաջին անգամ հավաքական է հրավիրվել Սարգիս Ադամյանը: Նա մինչև օրս լիարժեք չի իրացրել իր ներուժը հավաքականում: Կարելի՞ է ասել, որ նրանից առավելագույնը քաղելը Ձեր առաջնային նպատակներից մեկն է: Եվ արդյոք նրան կարելի՞ է դիտարկել որպես Ալեքսանդր Կարապետյանին փոխարինող հարձակման կենտրոնում։

-Իմ որոշման մասին կիմանաք վաղը։ Սարգիսը շատ որակյալ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման բարձրակարգ ֆուտբոլիստ։

-Վրաստանի և Էստոնիայի հավաքականների դեմ վերջին խաղերում Հայաստանի հավաքականը գոլի հեղինակ դարձավ խաղի սկզբնամասում՝ 6-րդ և 8-րդ րոպեներին գերազանց հակագրոհների շնորհիվ: Հաշիվը բացելուց հետո հավաքականի խաղը պասիվ ընթացք ստացավ: Մեր թիմը չկարողացավ ստեղծել գոլային ռեալ հնարավորություններ մինչև խաղի վերջնամասը: Չբացահայտելով Ձեր խաղային ծրագիր՝ ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այդ խնդիրը:

-Յուրաքանչյուր խաղ տարբեր է, և դժվար է ասել, թե որ դեպքում ինչպիսի ընթացք կունենա խաղը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի հավաքականի բարձր մակարդակը՝ կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծենք։

Գևորգ Ղազարյան. «Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք և՛ Վրաստանի, և՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ