Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 9 տուր
11 Նոյեմբեր 2021 - 21:00
Հայաստան
Հյուսիսային Մակեդոնիա
0 - 1 Ալեքսանդր Տրայկովսկի - 22`
0 - 2 Էնիս Բարդի - 36`
0 - 3 Էնիս Բարդի - 67`
0 - 4 Միլան Ռիստովսկի - 79`
0 - 5 Էնիս Բարդի - 90`
ԱԱ 2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ (0-5)։
Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին։
Կարծիքը հանդիպման վերաբերյալ
«Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Մենք շատ մեծ հույսերով և խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ցանկանալով ուրախություն պարգևել մեր մարզասերներին, սակայն խաղը լավ չստացվեց։
Առաջին իսկ րոպեից թիմը լավ չխաղաց։ Մենք շատ արագ գոլ բաց թողեցինք և դա իհարկե իր վատ ազդեցությունը թողեց մեր խաղի վրա»։
Կարծիքը նորեկների մասին և կազմի ընտրությունը
«Գիտեք ինչ, հանդիպումից հետո հեշտ է խոսել և ասել, որ միգուցե կարելի էր այլ կազմ ընտրել։ Ինչ մնում է մեր նոր ֆուտբոլիստներին, ապա չի կարելի ասել, որ նրանք շատ մեծ մեղք ունեին այս ամենում։ Հակառակորդը լավ հանդես եկավ, իսկ մենք՝ ոչ»։
Գերմանիայի դեմ խաղում հավանական ռոտացիան
«Այժմ մենք պետք է վերլուծենք այս հանդիպումը, ինքնաքննադատությամբ զբաղվենք և նաև հասկանանք՝ որ տղաներն են հոգեբանորեն պատրաստ՝ Գերմանիայի հավաքականի դեմ հանդես գալու համար»։
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները