
տուր
01 Հունվար 1970 - 12:21
- - 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսպանական El Transistor-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն շատ են դուր գալիս հայերն ու Հայաստանը:
«Հայաստանը լավ երկիր է, հայ ժողովուրդը շատ լավն է»: Իսպանացի մասնագետը ընդգծել է նաև հայկական բանջարեղենի բարձր որակը. «Հայկական կարտոֆիլն իսկական կարտոֆիլ է, նրանց բանջարեղենը շատ լավն է»:
Ավելի վաղ Կապառոսը խոսել էր նաև արցախաադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմի մասին՝ նշելով իրավիճակի ծանրությունն ու մանրամասնել այդ ընթացքում առաջացած բոլոր դժվարությունների մասին:

