Logo

Կապառոս. «Հայերը շատ, շատ ֆուտբոլային մարդիկ են»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.12.2020Հայկական ֆուտբոլ
Untitled - Կապառոս. «Հայերը շատ, շատ ֆուտբոլային մարդիկ են»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:21

-

-

Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել AS պարբերականին՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ սկսած հայկական ֆուտբոլից, իր՝ Հայաստանի հավաքականը մարզելու որոշումից, վերջացրած հայ-ադրբեջանական պատերազմով:

-Թվում էր, թե ֆուտբոլային հերթական էտապն է, սակայն ամեն ինչ վերածվեց արկածի, որի հիման վրա կարելի է գիրք գրել կամ ֆիլմ նկարել:

-«Այո, սկզբում եղավ կորոնավիրուսի համաճարակը, ու ես մարտի 15-ին պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո վերադարձա Իսպանիա: Իսկ արդեն հետո, երբ վերադարձա Հայաստան, սկսեց պատերազմը Ադրբեջանի դեմ, և ցավոք մենք բոլորս ապրեցինք այդ ամենը, զգացինք այն մեր մաշկի վրա: Բայց պետք է ընդունել իրականությունն այնպես, ինչպես որ կա, և տեսեք, թե ի՜նչ եղավ վերջում մեզ համար, որը չէր կարող ավելի էմոցիոնալ լինել»:

Ինչպե՞ս Ձեզ համոզեցին դառնալ Հայաստանի հավաքականի մարզիչ:

-«Մարզիչը մնում է մարզիչ: Ես Սևիլիայում էի, իմ տանը, ինձ լավ էի զգում, բայց զանգահարեց Խինես Մելենդեսը, որն իմ ուսուցիչն էր դեռ 80-ականներից, երբ «Ալբասետեի» մարզչական դպրոցում էի սովորում: Մելենդեսը Հայաստանի հավաքականի տեխնիկական տնօրենն էր, ու հիասքանչ խոսքեր էր ասում հայկական ֆուտբոլի նախագծի մասին: ՀՖՖ նախագահը եկավ Մադրիդ՝ ինձ հետ խոսելու, և նա շատ արագ ինձ կարողացավ համոզել. ինձ իսկապես գրավեց նախագիծը, ու մենք ի կատար ածեցինք մեր համագործակցությունը: Այնտեղ էր նաև Խավիեր Մինյանոն: Ինքս գնացի Հայաստան, տեսա, որ այն, ինչի մասին պատմում էին, իրական է, և պայմանագիրը կնքեցի»:

-Դուք՝ ձեր շտաբով դարձաք Իսպանիայի դեսպանությունը Հայաստանում:

-«Իմ շտաբում են նաև Լուսիանո Մարտինը, որի հետ աշխատում եմ արդեն 15 տարի՝ «Դեպորտիվոյի» ժամանակներից սկսած, ֆիզպատրաստվածության գծով մարզիչ Պաբլո Յանեսը, ինչպես նաև Խավիեր Մինյանոն, որն աշխատել էր Վիսենտե դել Բոսկեի հետ «Ռեալում»: Մարզական տնօրինության բաժնում էին Խինես Մելենդեսը, Անտոնիո Ֆլորեսն ու Ռուբեն Լեսկանոն: Մենք շատ լավ կապ հաստատեցինք այնտեղ բոլորի հետ: Բացատրեցինք, որ մեր փորձն ենք փոխանցելու, որպեսզի հայկական ֆուտբոլը քայլ առաջ կատարի և ուրախ ենք համագործակցության համար: Հայկական ֆուտբոլի ղեկավարության պատկերացումները շատ եվրոպական են. նրանք շատ են ցանկանում զարգանալ»:

-Ինչպե՞ս կբնութագրեք այդ երկիրը:

-«Մենք տեսանք, որ հայերը շատ ուրախ ժողովուրդ են, ու հատկապես՝ շատ, շատ ֆուտբոլային: Ի դեպ՝ այստեղ Լա լիգան ավելի շատ են դիտում, քան Պրեմիեր լիգան, իսկ հետո արդեն Իտալիայի ու Ֆրանսիայի առաջնությունները: «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» շատ երկրպագուներ կան: Ես «Սևիլիայի» երկրպագուներից մեկն եմ այնտեղ»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ