Logo

Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարավ տարվա առաջին տնային հաղթանակը

02:50 / 14.05.2025Ֆուտբոլ
null

Իսպանական ֆուտբոլի ամենապատմական ակումբներից «Սևիլիան» 2025 թվականի մայիսի 14-ին գրանցեց տարվա առաջին տնային հաղթանակը:

«Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփեց իսպանացի 23-ամյա հարձակվող Ալվարո Պասկուալը: 

Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ ցույց տվեց, ավելացրեց 9 րոպե: Դադարներով պայմանավորված՝ թիմերը խաղացին ավելացված ժամանակից մոտ 4 րոպե ավելի: Վերջին մի քանի րոպեներին «Սևիլիայի» պահեստային խաղացողներն ու մարզչական անձնակազմը կանգնած սպասում էին մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլոցին: Երբ այն հնչեց, «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում իսկական ցնծություն էր. «Սևիլիան» տնային խաղում հաղթանակ էր տարել 2024 թվականի դեկտեմբերի 14-ից հետո առաջին անգամ:

Մինչև «Լաս Պալմասի» դեմ այս հանդիպումը «Սևիլիան» անցկացրել էր առանց հաղթանակի 8 տնային խաղ:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ապահովեց տեղն Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում: Ակումբը 36 խաղից հետո 41 միավորով 14-րդն է:

«Լաս Պալմասի»՝ Լա լիգայում մնալու առանց այն էլ քիչ հնարավորությունները պակասեցին. թիմը 32 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

  • Տեսանյութը դիտելու համար սեղմեք YouTube տանող հղումին

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ