«Միլանի», Մադրիդի «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին, հայտնում է Спорт Экспресс-ը։
«Նիկիտա Սիմոնյանին հավերժ կհիշեմ՝ որպես ընկերոջ և պարզապես լավ մարդու։ Վերջերս տեսազանգով շնորհավորեցի Սիմոնյանի 99-ամյակը, իսկ այսօր իմացա նրա մահվան մասին... Շատ տխուր եմ։ Ցավակցում եմ նրա ընտանիքին ու հարազատներին»,- ասել է լեգենդար մասնագետը։
Նիկիտա Սիմոնյանը 99 տարեկանում կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին։


