«Մինեսոտա Ուայլդն» ու հարձակվող Կիրիլ Կապրիզովը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է Հոկեյի ազգային լիգայի (NHL) պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրն 8 տարով է և ուժի մեջ կմտնի 2026/27 մրցաշրջանից։ Այդ ընթացքում ռուս հոկեյիստը կվաստակի 136 միլիոն դոլար։
Սա դարձել է NHL-ի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը։ Նախորդ ռեկորդակիրն Ալեքսանդր Օվեչկինն էր, որը «Վաշինգտոն Քեփիթալզում» 2008-2020թթ. ստացել է 124 միլիոն դոլար։
27-ամյա Կապրիզովը դարձել է նաև NHL-ի ամենաբարձր վարձատրվող հոկեյիստը։ Նա 2026 թվականից յուրաքանչյուր մրցաշրջանի համար կստանա 17 միլիոն դոլար աշխատավարձ։
Կիրիլ Կապրիզովը «Մինեսոտայում» է 2020/21 մրցաշրջանից, 344 խաղում խփել է 200 գոլ, կատարել 207 ասիստ։


