«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենի մասին:
«Բելինգեմը ֆենոմեն է, բայց ինձ համար Անգլիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը Ֆոդենն է: Թվում է՝ Ֆիլին լավագույնն անվանելով քննադատում եմ Ջուդին, բայց դա այդպես չէ: Դուք կարող եք նախընտրել Ջոն Լենոնի երգերը, այլ ոչ թե Փոլ Մակարտիի, բայց միաժամանակ հիանալ երկուսով:
Ֆոդենն ու Բելինգեմը տարբեր ֆուտբոլիստներ են, բայց «Սիթիի» ֆուտբոլիստի խաղում կան գործոններ, որոնք տարբերվում են այն ամենից, ինչ տեսել ենք Անգլիայում:
Ֆոդենի հասցեին ամենամեծ գովեստի խոսքն այն է, որ երբ նայում եմ նրա խաղը, հիշում եմ Ինյեստային և Զիդանին», The Telegraph-ում գրել է անգլիացին: