«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գնահատել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» շանսերը Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում: Նունու Էշպիրիտու Սանտուի թիմը և «Արսենալն» ունեն 40-ական միավոր և 6 միավորով են զիջում առաջատար «Լիվերպուլին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել:
Հաջորդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեսթը» մրցելու է հենց «Լիվերպուլի» հետ:
«Եթե նրանք հաղթեն «Լիվերպուլին», կլինեն չեմպիոնական պայքարում: Չեմպիոնների լիգայում կարող է 5 ուղեգիր խաղարկվել, այդ դեպքում նրանք հիանալի շանս ունեն մրցաշարին մասնակցելու համար»,- Sky Sports-ի եթերում ասել է անգլիացին:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «Լիվերպուլը» պարտվել է միայն «Նոթինգհեմ Ֆորեսթին», որն առաջին շրջանի խաղում «Էնֆիլդում» հաղթել է 1:0 հաշվով: