Logo

Կարագեր. ««Ման. Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Ման. Յունայթեդն» է»

15:42 / 11.11.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը նշել է, որ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է, հայտնում է City_Xtra-ն:

««Մանչեսթեր Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» միջև խաղերը չեն կարող համարվել ավելի մեծ խաղեր, քան «Լիվերպուլի» և ՄՅՈՒ-ի միջև դիմակայություններն են:

«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կմնան Անգլիայի 2 մեծագույն ակումբները: Այդպես եղել է պատմականորեն, և չեմ կարծում, թե ապագայում ինչ-որ բան կփոխվի»,- նշել է Կարագերը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ