Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը բրոնզե մեդալի համար պայքարում ժամանակից շուտ պարտվեց ճապոնացի Տաիգա Օնիշիին:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 10-4 հաշվով հաղթելով ուկրաինացի Միկոլա Հավրիչկինին։ Քառորդ եզրափակիչում Մանվելյանը մեծ առավելությամբ հաղթել էր ղազախ Իշխար Կուրբաևին՝ 8-0։ Կիսաեզրափակիչում Կարապետը 1-2 հաշվով պարտվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին:
Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Սուրեն Աղաջանյանը:
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ օգոստոսի 20-ին կպայքարի մեդալի համար. աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ բրոնզե մեդալի համար` 63 կգ քաշային Արման Վարդանյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը:


