Logo

Կարապետյանը պատմել է, թե ինչով է զբաղվում ՌՊԼ-ի դադարեցումից հետո

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 19.03.2020Հայկական ֆուտբոլ
italy 9 1 armenia 42 - Կարապետյանը պատմել է, թե ինչով է զբաղվում ՌՊԼ-ի դադարեցումից հետո
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:39

-

-

Հայաստանի հավաքականի ու «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, թե ինչով է զբաղվում Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի դադարեցումից հետո։

Նշենք, որ Ռուսաստանի առաջնությունն այս պահին դադարեցված է կորոնավիրուսի պատճառով։

«Արձակուրդների ընթացքում հաճախ PlayStation ենք խաղում, սակայն հիմնականում ոչ ֆուտբոլ։ Երեխայիս հետ «Սարդ Մարդն» ենք խաղում։ Իհարկե բարդ իրավիճակ է, սակայն ոչ միայն մարզիկների, այլև բոլորի համար։

Լավ է, որ այս պահին կարանտին չկա, հնարավոր է վազել, գնալ մարզադահլիճ, հակառակ դեպքում կարելի է խելագարվել։ Հիմա հարկավոր է մնալ լավ մարզավիճակում, այլապես եթե ոչինչ չանենք, մեկ ամսից աղետալի վիճակ կլինի։

«Սոչիի» համար այս դադարը լավ չէ, քանի որ մենք երեք հաղթանակ էինք տոնել, բայց ինչ արած, կյանքն այսպիսին է։ Հիմա ֆուտբոլի համար ափսոսալու ժամանակը չէ, քանի որ մարդկային խնդիրներ կան։ Իհարկե սա ցավալի է, բայց ինչ կարող ենք անել»,- Sport24-ը փոխանցում է Կարապետյանի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ