
տուր
01 Հունվար 1970 - 20:40


Չինական «Դալյան Իֆանի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կարող է վերադառնալ Եվրոպա: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ բելգիացի 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»: Նեապոլյան ակումբը ներկայումս ուսումնասիրում է Կարասկոյի տրանսֆերն իրականացնելու տարբերակները: Նշվում է, որ անձամբ կիսապաշտպանը պատրաստ է վերադառնալու Եվրոպա, քանի որ վերջերս կոնֆլիկտ է ունեցել չինական ակումբի ղեկավարության հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կարասկոն հայտնվել է նաև իսպանական «Բետիսի» դիտակետում:
Բելգիացի ֆուտբոլիստը Չինաստանի 2019 թվականի առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 25 անգամ՝ դառնալով 17 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Խաղացողը չինական թիմում ելույթ է ունենում սկսած 2018 թվականի փետրվարից: Նա ավելի վաղ պաշտպանել է «Մոնակոյի» և Մադրիդի «Ատլետիկոյի» մարզական պատիվը:
Թոփ խաղացողները այլևս չեն գնա Չինաստան. Սահմանվել է աշխատավարձի «առաստաղ»