Logo

Կարատեի երևանյան ԵԱ. Յուրա Զալյանը նվաճեց Հայաստանի երկրորդ մեդալը

18:13 / 10.05.2025Այլ մարզաձևեր
null

Յուրա Զալյանը (60 կգ) Երևանի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց:

Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե եզրափակիչում 5-3 հաշվով հաղթեց Իսլամ Սելմանիին (Կոսովո):

Քիչ առաջ էլ երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Գոռ Ներսիսյանը (84 կգ) ևս բրոնզե մեդալ է նվաճել: Սա առաջին մեդալն էր անկախ Հայաստանի համար կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություններում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը Եվրոպայի տնային առաջնությունում նվաճեց երկու բրոնզե մեդալ:

Կարատեի Եվրոպայի առաջնության վճռորոշ մրցամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մարզահամերգային համալիրում ընթացող մրցաշարի ինֆորմացիոն գործընկերը «Ֆասթ Մեդիա»-ն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ