Logo

Կարեն Աղամալյան. «Կարելի է ասել՝ Ստրանջայի մրցաշարը աշխարհի փոքր առաջնություն էր»

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:36 / 02.03.2023Բռնցքամարտ
Բացառիկ
null

Բուլղարիայում կայացած «Ստրանջա» միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարը հիմնականում տվեց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչներին հետաքրքրող հարցերի պատասխանները։ Աստիճանաբար ուրվագծվում է մայիսին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների կազմը, որը, սակայն, դեռ հստակեցման կարիք ունի։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Տարվա առաջին ստուգողական մրցմանը մասնակցած 12 հայ բռնցքամարտիկներից միայն 4-ը վերադարձան մեդալով։ Արծաթե մեդալակիր դարձան Համբարձում Հակոբյանը (80 կգ) և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը։ Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ռոբի Գոնսալեսին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Չալոյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց վճռորոշ մենամարտին։ Բրոնզե մեդալակիր դարձան Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ)։ Այնուհանդերձ, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է սաների ելույթից։

«Նպատակս էր հասկանալ, թե մրցավայր մեկնած մարզիկներից այս պահին ովքեր են պատրաստ պայքարելու միջազգային ասպարեզում, հատկապես՝ աշխարհի առաջնությունում։ Գրեթե բոլոր տղաներից գոհ եմ՝ թե՛ գրաված տեղերի, թե՛ վարած մենամարտերի որակի առումով։ Նրանք անցկացրեցին տարբեր քանակությամբ մենամարտեր, համառորեն պայքարեցին։ Իհարկե, որոշ բռնցքամարտիկներ դեռ չեն համապատասխանում մեր պահանջներին։ Ունեցանք մարզիկներ, որոնք պարտվեցին իրենց գերազանցող մրցակիցների։ Անկեղծ լինենք, նրանք դեռ պատրաստ չեն հաղթելու նման կարգի մրցակիցների։ Մնացած առումներով ամեն ինչ նորմալ է։

Հատկապես լավ տպավորություն թողեց հինգ մենամարտ անցկացրած Համբարձում Հակոբյանը։ Բոլորն էլ դժվարին, ծանր հանդիպումներ էին։ Եզրափակիչում համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոն ամերիկացի բռնցքամարտիկին։ Վատ տպավորություն չթողեցին նաև Չալոյանը և Մադոյանը։ Ինձ շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանի հոնքն անընդհատ պատռվում է։ Հաղթական մեկնարկից հետո նա շատ լավ անցկացրեց նաև ուզբեկ բռնցքամարտիկի հետ երկրորդ մենամարտը։ Մրցելով պատռած հոնքով՝ խնդրեց հանդիպումը շարունակելու հնարավորություն տալ իրեն, քանի որ մենամարտերի քանակը լրացնելու խնդիր ունի։ Ամեն դեպքում, Արթուրը բուժման կարիք ունի, քանի որ հոնքի խնդիրն անընդհատ կրկնվում է»,- նշեց Կարեն Աղամալյանը։

Մարզիչը համարում է, որ Բուլղարիայի մրցաշարն ուժերը փորձելու հիանալի հարթակ էր բոլոր մասնակիցների համար։ Այդ առումով կարևորում է այն հանգամանքը, որ թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը եզրափակեց լավագույն եռյակը։

«Տղամարդկանց մրցաշարին մասնակցում էր 38 երկրի շուրջ 380 մարզիկ։ Առաջատարներից, թերևս, բացակայում էին միայն Կուբայի, Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները։ Մեծ թիմով էր ներկայացել Ուզբեկստանի հավաքականը, որը հայտավորել էր 27 մարզիկի։ Նրանք նույնպես որոշում են աշխարհի առաջնության կազմը։ Կարելի է ասել՝ աշխարհի փոքր առաջնություն էր։ Պայքարն այնքան թեժ էր, որ աշխարհի ու Եվրոպայի շատ չեմպիոններ չկարողացան մեդալ նվաճել։ Մենամարտերը տևում էին վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։ Այդ առումով իրոք պատվաբեր է, որ տղամարդկանց թիմային հաշվարկում գրավեցինք երրորդ տեղը՝ զիջելով միայն Ուզբեկստանի և Բուլղարիայի հավաքականներին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Շարունակելով նախապատրաստությունը մայիսի 1-14-ը նախատեսված աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի հավաքականը մարտի 15-ից կանցկացնի հերթական 10-օրյա ուսումնամարզական հավաքը։

«Մարտի 28-ից ապրիլի 3-ը Սերբիայում անցկացվելիք միջազգային մրցաշարում մտադիր եմ ստուգել այն տղաներին, որոնք չեն մասնակցել «Ստրանջային»։ Իսկ վերադառնալուց հետո կսկսենք անմիջական նախապատրաստությունն աշխարհի առաջնությանը։ Առաջին հավաքը ծրագրել ենք Ծաղկաձորում, իսկ վերջինը՝ հավանաբար կանցկացնենք ղազախական Չիմկենտում, որտեղ համատեղ մարզումներ են մտադիր կազմակերպել նաև Ղազախստանի, Սերբիայի ու ևս մեկ երկրի հավաքական։ Հենց այնտեղից էլ կմեկնենք Տաշկենտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Վերջին հավաքի վայրը պատահաբար չենք ընտրել. գտնվելու ենք Ուզբեկստանի մայրաքաղաքի հետ նույն կլիմայական և ժամային գոտում։ Ծաղկաձորյան հավաքը միտված կլինի մարզիկների ֆիզիկական և հատուկ պատրաստվածության բարելավմանը, իսկ արտագնա վերջին մարզումներում շեշտը հիմնականում դնելու ենք տեխնիկա-տակտիկական խնդիրների լուծմանը։ Հավաքականի կազմը կհայտնեմ ծաղկաձորյան հավաքից հետո, քանի որ որոշ քաշային կարգերում դեռևս պահպանվում է անորոշությունը։ Այդ ընթացքում առկա հարցերը վերջնականապես կհստակեցվեն։ Աշխատելու ենք հնարավորինս շտկել թերությունները»,- խոսքը եզրափակեց Կարեն Աղամալյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

14:15 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» դարպասապահը կխաղա Լա լիգա 2-ում

Պաշտոնական
14:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Բիչախչյանի թիմակիցը վախենում է ձերբակալվելուց և չի մեկնի եվրագավաթային խաղին

13:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Եթե դուրս մնանք, աշխարհի վերջը չի լինի». «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ

13:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ահա թե ինչու եմ ատում Լոնդոնը». Կոտրել են Անգլիայի հավաքականի հարձակվողի ավտոմեքենայի ապակին

12:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ-ի գավաթը Դոնալդ Թրամփի մոտ է, իսկ «Չելսիին» բաժին է հասել կրկնօրինակը

12:05 / 15.07.2025 • Ֆուտբոլ

El Larguero. «Բարսելոնայի» դիրքորոշումը Լամին Յամալի շուրջ սկանդալային իրավիճակի վերաբերյալ

11:35 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդն» այցելել է «Էնֆիլդ»՝ Դիոգու Ժոտայի և Անդրե Սիլվայի հիշատակը հարգելու

11:12 / 15.07.2025 • Ֆուտբոլ

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Բրազիլիայի առաջնության գլխավոր ռմբարկուին

10:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ծրագիր, որը կարող է սահմանափակել 1000 գոլի շեմը հատելու Ռոնալդուի հնարավորությունը

10:23 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Կանենք առավելագույնը, որ անցնենք երկրորդ փուլ»

10:00 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես է խաղում «Ռեալի» նորեկ Ալվարո Կառերասը

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

00:25 / 15.07.2025 • Ֆուտբոլ

B/R. «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները

23:59 / 14.07.2025 • Բռնցքամարտ

Լեգենդար Ռիկի Հաթոնի որդին 24 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
23:15 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» նախախաղային մարզումը Պոդգորիցայում

22:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ժորժե Ժեզուշը` «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
22:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» 50 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
21:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը «Բորուսիայի» կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին

21:28 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուկա Մոդրիչը` «Միլանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:59 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Շիկահեր կանայք, գաճաճ մարդիկ. Յամալի 18-ամյակի երեկույթը` հետաքննության պատճառ

20:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

«Երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել». Անչելոտին` պայմանական ազատազրկման մասին

19:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
19:17 / 14.07.2025 • Բռնցքամարտ

«Ինձ գումար պետք չէ, պատմություն է պետք». Պակյաոն բացատրել է` ինչու է ռինգ վերադառնում

18:37 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զախարյանը վարակվել է նույն վիրուսով, ինչպես Մբապեն

18:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Արսենալը» տրանսֆեր է համաձայնեցրել

17:53 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջական մոտ է ակումբը փոխելուն

17:29 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Mundo Deportivo. Էնրիկեին որակազրկում է սպառնում

16:52 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

16:27 / 14.07.2025 • Թենիս

Էլինա Ավանեսյանը կլինի Յասիի մրցաշարի առաջին համարը

15:57 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոդրիչ. «Շատ ուրախ եմ լինել այստեղ` կարիերայիս նոր փուլն սկսելու համար»

15:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դարեն Ֆլետչերը` «Ման. Յունայթեդի» Մ18 թիմի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռունի Բարդեգջին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:20 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Զախարյանը վիրուսի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումը

14:08 / 14.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Երևանի բաց առաջնության արդյունքները

13:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պոուլսենը 12 տարի անց հեռացել է «Լայպցիգից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
13:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

12:54 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սանչես. «Պալմերը լավագույնն է աշխարհում»

12:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

11:53 / 14.07.2025 • Թենիս

ATP և WTA. Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է

11:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՊՍԺ-ի ու «Չելսիի» ներկայացուցիչները բախվել են. Էնրիկեն հրել է Պեդրոյին

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ