Կարեն Գրիգորյանը հաջող հանդես եկավ իսպանական Պոնտեվեդրա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում՝ 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցնելով 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, ուկրաինացի գրոսմայստեր Պլատոն Գալպերինին:
Գրիգորյանը մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով: 5-րդ տուրում նրա հաղթարշավն ընդհատեց Լյուկ Մենդոնկան: Հայ շախմատիստի համար ճակատագրական էր 7-րդ տուրում Պլատոն Գալպերինից կրած պարտությունը, որը նրան զրկեց գլխավոր մրցանակից:


