Իսպանական Լորկա քաղաքում անցկացված շախմատային փառատոնում հաջող ելույթներ ունեցավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակած 7,5 միավորով բրազիլացի Ալեքսանդր Ֆիեռի հետ ցույց տալով լավագույն արդյունքը: Լրացուցիչ գործակիցներով Գրիգորյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Փաստորեն, հայ շախմատիստի համար ճակատագրական եղավ 2-րդ տուրում Մարկ Կարբոնելիից կրած միակ պարտությունը: Իսկ Ֆիեռի հետ 8-րդ տուրում կայացած պարտիան ավարտվեց ոչ-ոքի: