Գորսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» միջազգային մրցաշարի հաղթող։
Պորտուգալիայում անցկացված մրցաշարում հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և նվաճել հաղթողի տիտղոսը։
Մրցաշարին մասնակցել է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը։ Նա 6 միավորով առաջին տեղն է զբաղեցրել կանանց պայքարում։