Logo

Կարեն Խաչանովն «Ուիմբլդոնին» ընդառաջ հաղթել է Նովակ Ջոկովիչին

20:42 / 28.06.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել:

Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե:

Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»: Նրա առաջին մրցակիցը կլինի ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդը: Այս մրցաշարի 7-ակի հաղթող Ջոկովիչը հուլիսի 1-ին առաջին շրջանում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերի դեմ:

«Ուիմբլդոնի» մրցախաղերը կհեռարձակվեն Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ