Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Տորոնտոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Աշխարհի 11-րդ ռակետը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»: Վնասվածքի պատճառով 27-ամյա թենիսիստը չէր մասնակցել նաև «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնին»:
Տորոնտոյի «Մասթերսը» կկայանա օգոստոսի 7-13-ին։


