Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Շվեյցարիայում անցկացվող Bonmont Tennis Masters ցուցադրական մրցաշարում երկու հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ:
Աշխարհի 24-րդ ռակետը 6-3, 6-4 հաշվով հաղթել է լեհ Հուբերտ Հուրկաչին, 7-5, 6-3 հաշվով` ֆրանսիացի Ռիշար Գասկեին։
Խաչանովը հունիսի 8-ին եզրափակիչում կմրցի A խմբի հաղթողի դեմ: Այդ խմբում են Ֆելիքս Օժե-Ալիասիմը (Կանադա), Լորենցո Սոնյեգոն (Իտալիա) և Յակուբ Մենշիկը (Չեխիա)։


