Logo

Կարեն Խաչանովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող

21:32 / 24.02.2024Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ATP-250 շարքի մրցաշարում։

Եզրափակիչում աշխարհի 17-րդ ռակետը մրցեց 18-ամյա չեխ թենիսիստ Յակուբ Մենշիկի հետ (116-րդ ռակետ) և երկու սեթում հաղթանակի հասավ 7-6 (14-12), 6-4 հաշվով: Մրցախաղը տևեց 1 ժամ 46 րոպե:

Սա 27-ամյա Խաչանովի կարիերայում 6-րդ տիտղոսն է ATP-ի մրցաշարերի մենախաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ