Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը սոցցանցերում լուսանկար է հրապարակել և հայտնել, որ ֆիզպատրաստության նոր մարզիչ ունի։
Աշխարհի 26-րդ ռակետի թիմին միացել է Լուիս Լոպեսը։ Կողմերի առաջին համատեղ մրցաշարը կլինի Մոնտե Կառլոյի «Մասթերսը», որի առաջին փուլում Խաչանովը մրցելու է Դանիիլ Մեդվեդևի (Ռուսաստան, 11-րդ ռակետ) դեմ։
Թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):



