Աշխարհի 15-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Մալդիվներից, որտեղ հանգստանում է ընտանիքի հետ։
«Վերջապես հասավ մեր ընտանեկան հանգստի պահը երկար մրցաշրջանից հետո»,- լուսանկարին կից գրել է Խաչանովը, որն ունի երկու որդի՝ Դավիթը և Միքայելը։
Հիշեցնենք, որ ավարտին մոտեցող մրցաշրջանում Կարեն Խաչանովը հասել էր մինչև Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, խաղացել էր «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում ու նվաճել Չժուհայում (Չինաստան) կայացած ATP-250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։



