Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը վայրկյաններ առաջ հաղթել է Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին:
Նա այս հաղթանակի շնորհիվ դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ միաժամանակ ապահովելով աշխարհի առաջնության ուղեգիր:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը:

