Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Կառերասը խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի դեմ անցկացրած հանդիպումների մասին, հայտնում է Marca-ն։
«Ինձ դուր են եկել Յամալի դեմ անցկացրածս խաղերը։ Հիանալի եմ հանդես եկել` լավ ուսումնասիրելով մրցակցին։ Ամբողջ թիմն է լավ խաղացել»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։
22-ամյա պաշտպանը տարբեր ակումբների կազմում չորս անգամ մրցել է Յամալի դեմ, տարել մեկ հաղթանակ, գրանցել նույնքան ոչ-ոքի, կրել երկու պարտություն։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


