WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էրոլ Սպենսի և 8 դիվիզիոններում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոյի միջև մենամարտը չեղարկվեց:
Boxing Scene-ը տեղեկացնում է, որ բժիշկները Սպենսի մոտ ձախ աչքաթաղանթի վնասվածք են ախտորոշել: Նա պետք է վիրահատության ենթարկվի:
Ամերիկացուն փոխարինելու է WBA վարկածի կիսաթեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն Յորդենիս Ուգասը:
Մենամարտը կկայանա օգոստոսի 21-ին՝ Լաս-Վեգասում:

