Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսման Նդոնգի միջև կոնֆլիկտի վերաբերյալ, հայտնում է Чемпионат-ը:
Կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը հայտնել է, որ Նդոնգը ներողություն է խնդրել կատարվածի համար, կողմերը հարթել են կոնֆլիկտը: Նդոնգը որակազրկվել է 2 խաղով, իսկ Սպերցյանը՝ տուգանվել 150 հազար ռուբլիով «Ախմատի» ֆուտբոլիստին վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղի 85-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: Խաղից հետո սենեգալցին Սպերցյանին մեղադրել էր ռասիստական վերաբերմունքի համար:
Հատկանշական է, որ ՌՖՄ կարգապահական կոմիտեն Սպերցյանի գործողություններում ռասիզմի դրսևորման տարր չի գտել:


